ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Արձանագրությունների հետկանչն այժմ նույնքան վնասակար է, որքան վնասակար էր ժամանակին դրանց ստորագրումը

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Արձանագրությունների հետկանչն այժմ նույնքան վնասակար է, որքան վնասակար էր ժամանակին դրանց ստորագրումը
23.04.2014 | 17:29

Ելնելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներից, կարելի է հանգել այն եզրակացության, որ Հայաստանի հակաթուրքական կեցվածքի խստացումը վերստին պահանջված քաղաքական ապրանք է դառնալու: Կրկին անգամ անցյալում գործած մեր սխալներն ու տված անհամար զոհերն օգտագործվելու են ուրիշների կողմից՝ իրենց սեփական աշխարհաքաղաքական, ռազմական , տնտեսական խնդիրները լուծելու համար: Չեմ ցանկանում մանրամասնել, սակայն կարծում եմ, որ չեմ սխալվի, եթե ասեմ, որ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում որքան ավելի հակաթուրքական կեցվածք որդեգրենք մեր կողմից վարվող արտաքին քաղաքականության համատեքստում, այնքան ավելի թույլ կդարձնենք սեփական դիրքերը Արցախի մասով: Լավ կլիներ, որ և´ երկրի արտաքին քաղաքականության համար այսօր պատասխանատու պաշտոնատար անձինք, և´ հայկական կուսակցությունները, այդ թվում նաև Դաշնակցությունը, լրջորեն ծանրութեթև անեն իրենց նախաձեռնելիք քարոզչական գործողությունները, քանի որ, եթե ունակ չես ինքնուրույն և առարկայնորեն արդյունավետ քաղաքականություն վարելու, ապա գոնե անիմաստ ու անպտուղ քարոզչությամբ լրացուցիչ բարդություններ մի առաջացրու երկրիդ ու ժողովրդիդ համար: Մեր շուրջը ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրավիճակը հուշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը չպետք է ենթարկեցվեն հայկական իշխող վերնախավի սրտին և մտքին հարազատ «գոլդ համարների» տրամաբանությանը: Արձանագրությունների հետկանչն այժմ նույնքան անիմաստ ու վնասակար է, որքան անիմաստ ու վնասակար էր ժամանակին դրանց ստորագրումը:

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ